Այսօր Ուսանողների միջազգային օրն է: Հայաստանում այս տոնը չի նշվում, իսկ ուսանողների թիվը տարեցտարի պակասում է: Այսուհանդերձ, քիչ չեն նրանք, ովքեր դպրոցն ավարտելուց հետո շարունակում են ուսումը բուհերում՝ մեծ հույսեր ու ծրագրեր ունենալով բարձրագույն կրթության շնորհիվ ունենալիք հնարավորությունների հետ:
Armlur.am-ը Երևանի փողոցներում հենց այսպիսի ուսանողների էլ հանդիպեց, ովքեր նշում էին, որ մասնագիտություն ընտրելիս հաշվի են առել, թե ինչ է տալու դա իրենց տարիներ հետո:
Մեր բոլոր զրուցակիցները թերահավատ էին ու նշում էին, որ իրենցից մեծ ջանքեր է պահանջվելու մեր երկրում համապատասխան գործ գտնելու համար: Նրանք նախ փորձելու են հնարավորն անել Հայաստանում աշխատանք գտնելու համար, իսկ եթե ոչինչ չստացվի, նոր միայն փորձելու են իրենց բախտը օտար ափերում գտնել:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան