«Այս ընտրություններն ամեն հայ քաղաքացու սրտով են»:
Եթե մարդիկ, ընտրական թեմաներից մինչեւ վերջ կշտացած լինելով, նախընտրում են լռել, դա դեռ չի նշանակում, թե հիացած են մայիսի 6-ի քվեարկությամբ: Իսկ հանրապետականների ավելի քան գոհ տպավորությունները հասարակությանը չեն հետաքրքրում: Թեեւ լռելով, բայց մարդիկ անասելի դժգոհ են իրավիճակից, քանի որ իշխանությունը վերարտադրվեց, ու ամեն նախընտրական շրջանի պարգեւած փոփոխությունների հույսը դարձյալ մարեց: Մինչդեռ ամեն ինչ կարող էր մարդկանց սրտով լինել, եթե ծանոթ դեմքերը վերջապես հեռանային, իսկ հավերժորեն խոստացվող բարեփոխումները գոնե մեկնարկեին: