ՆՈՐՄԱԼ Է, ՆՈՐՄԱԼ«Ձախողված դերասանները երգում են, չկայացած երգիչները` դերասանություն անում: Իհարկե, տնային տնտեսուհիները եւս իրավունք ունեն իրենց ժամանակը լցնելու, բայց Հանրայինի իրական դերակատարությունն ու պատասխանատվությունն այլ է»,-դաշնակցական Լիլիթ Գալստյանի այս հայտարարությունը Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի ներկայացրած տարեկան հաշվետվության կապակցությամբ էր, գրեթե Խորենացու «Ողբ»-ի երկարությունն ուներ. «ազգային սերիալների անվերջ շարանում մշտապես մեկը մյուսի մռութն է ջարդում, խղճուկ, անբովանդակ, աղավաղված, անիմաստ հայերենով կենցաղային երկխոսություններ են ծավալվում»: «Ինչու՞ ենք մեր աղավաղված բարքերը ներկայացնում եթերում: Ի՞նչ հերոսների օրինակով ենք քաղաքացի ձեւավորում: Ինչու՞ ենք շարունակում նույն ոչ հաջողակ բեմադրիչների բեմադրությամբ կեղծ արժեքներ մատուցել հասարակությանը: Ի՞նչ ենք շահում»,-հարցեր, հարցեր: Հ1-յան եթերից համառորեն «չիներեն» ասող դերասան Դեղտրիկյանի կնոջ` հանրապետական Կարինե Աճեմյանի հետ կանգնած Ալեքսան Հարությունյանը ասաց` նորմալ է, պատգամավորներն իրենց կարծիքն են արտահայտում` անկախ նրանից, թե ինչքանով է համաձայն ինքը:Սերիալների քանակն էլ մեզ մոտ ավելին չէ, քան ռուսական Առաջին ալիքում կամ եվրոպական հանրային ալիքներում: «Որակը, բնականաբար կապված ֆինանսական միջոցների հետ, չի կարող նույնը լինել, բայց կարծում եմ, որ տարեցտարի այդտեղ էլ փոփոխություններ կան եւ կշարունակվեն: Ես իհարկե չեմ կարծում, որ մեր ամենակարեւոր արտադրանքն է սերիալը: Ինչքան էլ դա մեծ հեռուստալսարան ունենա, այսօր հայկական հեռուստատեսության բոլոր հաղորդումների մեջ առաջին, երկրորդ հաղորդումները մեր «Աննա», «Հրեշտակների դպրոցը» սերիալներն առաջին երկու տեղերում են, իսկ հետո՝ մյուս արտադրանքները»:ԲԱՆ ԵՆ ԱՆՈՒՄ, ՈՐ ԲԱՆ ԼԻՆԻ «Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի որակի անհրաժեշտ վերահսկողության ուղղությամբ, քանի որ սպառողները միայնակ են մնացել Հանրային ծառայություններ մատուցողների հետ առաջացող վեճերում եւ, բնականաբար, ի վիճակի չեն պայքարել»,- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան հաշվետվության քննարկումը եթե առանց մոնիտորների չլսեիր, հաստատ կմտածեիր, որ «Ժառանգությունից» ինչ-որ մեկն է: Բայց Հովիկ Աբրահամյանն էր: ՆՈՐՄԱԼ Է ՆՈՐՄԱԼ -2«Ոստիկանական համակարգում կատարվող կադրային փոփոխությունները քաղաքական ենթատեքստ չունեն»,- փետրվարի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Ալիկ Սարգսյանը։ Իսկ թե ինչ ենթատեքստ ունեն, այնուամենայնիվ, որեւէ բացատրություն չի տվել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ