Դոլարն սկսել է էժանանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր` հունիսի 7-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.95 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.43%-ով կամ 1.78 կետով: Հիշեցնենք, որ երեկ բորսայում դոլարի փոխարժեքը հասավ վերջին 6 տարում իր առավելագույն մակարդակին` 414.73 դրամ: Սակայն ՀՀ կենտրոնական բանկի ինտերվենցիաների պատճառով դոլարի փոխարժեքի աճը զսպվեց, իսկ այսօր արդեն արձանագրվում է ետընթաց:
Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 6.4 մլն դոլար: Բորսան փակվել է 1դոլար/412.5 փոխարժեքով: Կանխիկ արտարժույթի շուկայում որոշ բանկեր դեռեւս պահպանել են դոլարի առքի 1դոլար/412 դրամ փոխարժեքը, սակայն մեծամասնությունը առքի փոխարժեքն իջեցրել է մինչեւ 410-411 դրամ: Դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը 413.5 դրամն է:




Լրահոս