ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունիսի 3-ին գողություն կատարելու կասկածանքով Այնթափ գյուղից բերման են ենթարկել 19-ամյա մի աղջկա: Պարզվել է, որ նա ս/թ մայիսի 26-ին, գտնվելով Մրգավետ գյուղի մի բնակչուհու տանը, օգտվելով նրա զբաղվածությունից, ննջասենյակի անկողնու տակից գողացել է ձեռքի ոսկյա շղթա եւ այն 100.000 դրամով վաճառել Երեւան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 30 հասցեում գտնվող ոսկու շուկայում` տուժողին պատճառելով 135.000 դրամի նյութական վնաս: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:




Լրահոս