Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամլո ասուլիս կանցնացնի ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների համար:
Նման խոշոր միջոցառումը թվով տասներորդը կլինի Ռուսաստանի գործող նախագահի համար:
Ինչպես և նախորդ երկու տարիներին, մեծ մամլո ասուլիսը տեղի կունենա Առևտրի միջազգային կենտրոնում: Մինչ այդ ասուլիսն անցկացվել է Կրեմլի 14-րդ մասնաշենքում:
Ասուլիսն ուղիղ եթերով կհեռարձակեն «Россия-1», «Россия-24», «Первый канал» հեռուստաալիքները, ինչպես նաև «Маяк», «Вести ФМ» և «Радио России» ռադիոկայանները: Հեռարձակումը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին:
Ավանադական ամենամյա ասուլիսներին Պուտինը պատասխանում է հարյուրավոր հարցերի: Սպասվում է, որ այս անգամ ասուլիսի գլխավոր թեման է լինելու ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը: