ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին` ժամը 10:30-ի դրությամբ, գետնաբուքի պատճառով դժվարանցանելի են Արթիկ-Արագած, Լանջիկ-Սառնաղբյուր, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածները և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները:
Ուժեղ բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի շարունակում է փակ մնալ Վարդենյաց լեռնանցքը:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել այդ ճանապարհից:
Աշոցքում, Ապարանում, Արագածում, Բուժականում, Արթիկում, Սևանում, Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Սպիտակում, Ստեփանավանում ձյուն է տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: