Անհայտ հիվանդության պատճառով 10 ամսական փոքրիկը 20 կգ է կշռում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիայի Լիբանո քաղաքի փոքրիկ բնակչուհին 10 ամսական հասակում կշռում է 20 կգ: Նման քաշ են փոքրիկներն ունենում սովորաբար 5 տարեկան հասակում: Փոքրիկը սկսել է քաշ հավաքել ծնվելուց մի քանի շաբաթ անց:

Ինչպես հայտնում է Mirror-ը, բժիշկները չեն կարողանում երեխայի հիվանդության հստակ ախտորոշումը տալ:

24AF6E8200000578-2909628-image-a-13_1421234790043

Վարկածներից մեկի համաձայն` փոքրիկ Խուանիտա Վալենտինայի` այսքան վաղ ճարպակալումը ժառանգական հիվանդություն է: Ծնվելու պահին աղջնակը 2.7 կգ է կշռել, սակայն դրանից հետո սկսել է գիրանալ, իսկ նրա գործազուրկ մայրը չի կարողանում վճարել երեխայի բուժման համար անհրաժեշտ ծախսերը:

24AF6F1A00000578-2909628-image-m-8_1421234547626 24AF6ED900000578-2909628-image-a-9_1421234557679

Բժիշկները մտավախություն ունեն, որ եթե մոտ ժամանակում փոքրիկի ճարպակալման պատճառները չհայտնաբերվեն, նրա մոտ սրտի արատ ու շաքարախտ կսկսվի:

24AF6F0900000578-2909628-image-m-2_1421234400453




Լրահոս