Ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովը Հայաստանում է: Նա այս պահին գտնվում է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, որտեղ էլ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում Գյումրիի սպանդից փրկված Սերյոժա Ավետիսյանը: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի պատասխանատու Անահիտ Հայթայանը:
«Այեցելել է հիվանդանոց, թե ինչքան է մնացել այնտեղ՝ տեղյակ չենք», – նշեց նա:
Հիշեցնենք, որ Գյումրիի բնակչուհին բաց նամակ էր հղել Անդրեյ Մալախովին, որտեղ հարց էր բարձրացրել, թե ինչու վերջինս չի անդրադառնում այդ դեպքերին: Նամակն ու պատասխանը մեծ արձագանք էր գտել համացանցում: