պատահաբար կրակել է նախկին կնոջ վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թայլանդում քաղաքական գործիչ Բունսոնգ Կովավիսարատն ատրճանակից պատահաբար կրակ է արձակել իր նախկին կնոջ վրա, ով եղել է նրա անձնական քարտուղարը: Թայլանդի խորհրդարանի  սենատորը երկրի ռեստորաններից մեկում ճաշելիս է եղել նախկին կնոջ հետ: Մինչ պատվիրած ուտեստը մատուցողը կբերեր, սենատորը հանել է ատրճանակը` ցույց տալու համար, որից հետո տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Փամփուշտը դիպել է կնոջ  որովայնին: 46-ամյա կինը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունն ավելի ուշ հայտնել է, որ սենատորն ունեցել է զենք պահելու թույլտվություն: Նրան մեղադրանք է ներկայացվել, սակայն շնորհիվ պատգամավորական անձեռնամխելիության` Կովավիսարատին չեն կարող ձերբակալել մինչ խորհրդարանը կորոշի զրկել նրան անձեռնամխելիությունից:




Լրահոս