«ՄԻՍԻՍ ՏԻԵԶԵՐՔ 2012»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնի Ռոստովում տեղի ունեցած «Միսիս տիեզերք» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել կոլումբիացի 26-ամյա Լայնա Մարտինեսը: «Վիցե միսիս» տիտղոսին արժանացել է ԱՄՆ ներկայացուցիչը: Իսկ ՌԴ ներկայացուցիչ, երկու երեխաների մայր, մոսկվայաբնակ Իվետա Շեւչենկոն ստացել է «Միսիս հմայք» տիտղոսը:  Նշենք, որ այս մրցույթին մասնակցում են ամուսնացած, երեխա ունեցող կանայք:  Հաղթողի կոչման համար պայքարել է 30 կին: Կոլումբիացի գեղեցկուհին ամուսնացած է, ունի 6 տարեկան դուստր: Մասնագիտությամբ փաստաբան է, սակայն աշխատում է հեռուստատեսությունում որպես հաղորդավարուհի:




Լրահոս