ՏՂԱՆ ԽԱՅՏԱՌԱԿԵՑ ԵԶԴԻՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

16-ամյա տղայի արարքից հետո Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Սորիկ գյուղի «անունն ընկավ». խոսքը պատանու կողմից իր 9-ամյա համագյուղացու հանդեպ անառակաբարո գործողություններ կատարելու մասին է:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օգոստոսի 11-ին 9-ամյա Անդրեյ Մ.-ն ոստիկանության Թալինի բաժին հայտնել էր, որ այդ օրն իր համագյուղացի 16-ամյա Թոռոմ Շ.-ն գյուղի դաշտում` անասուններին պահելու ժամանակ, իր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել: Մանրամասները տեղեկացանք Սորիկի գյուղապետ Վազիր Բաքոյանից: Նրա խոսքերով՝ երկու տղաները հարեւաններ են: 9-ամյա Անդրեյի հարազատները բարի ու խելացի մարդիկ են:
«Մեր գյուղը սուրբ գյուղ է: Փորձել ենք միշտ դաստիարակել այդ 16 տարեկանին, որովհետեւ ավազակ էր: Խելացի տղա է եղել, դպրոցում լավ է սովորել, բայց թե ինչու համար նման արարք արեց, չգիտեմ՝ ինչ ասեմ: Ամոթի քող ընկավ մեր գյուղի վրա: Շատ վատ ստացվեց,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց համայնքապետը՝ հավելելով,-գյուղի համար դա մեծ ամոթ էր: Դե որ լավ ընտանիք լիներ, ապա լավ գործեր կանեին, ոչ թե այսպես… Նրան, իր ընտանիքին կանչելու ենք ու բոլոր եզդիների մոտ ամոթ ենք տալու: Դա իրենց համար ավելի մեծ դատաստան է: Հնարավոր է նաեւ, որ գյուղից էլ վտարվեն նրանք»:
Եզդիների միության նախագահի օգնական Գոգո Ասոյանի խոսքերով՝ 16-ամյա տղան հոգեկան խնդիրներ ունի: «Նրա պատիժը կլինի նրան հոգեբուժարան ուղարկելը: Նման դեպք չի եղել երբեւէ, սա եզակի էր: Հավանաբար մասսայական ամոթանք կտանք նրան եւ իր ընտանիքին: Հետո պետք է նաեւ հասարակությունը որոշի՝ արդյոք իրենք ուզում են, որ նման մարդ ապրի իրենց հետ: Իսկ մյուս տղային անպայման օգնել է պետք»,-ասաց մեր զրուցակիցը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս