Վարդան Պողոսյանը չի հերքում, որ աշխատում են սահմանադրական փոփոխությունների տեքստի վրա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում սահմանադրական փոփոխությունների տեքստը նախապատրաստելու համար: Ըստ Պողոսյանի՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մշակելուց և Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո հանձնաժողովը նիստ չի գումարել:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հանձնաժողովի անդամներն այժմ բուն փոփոխությունների տեքստի վրա չեն աշխատում, Պողոսյանը պատասխանեց. «Ես ո՛չ հերքում և ո՛չ էլ հաստատում եմ այն հանգամանքը, որ հանձնաժողովի առանձին անդամներ այժմ աշխատում են փոփոխությունների տեքստի վրա: Իսկ հանձնաժողովն այս ընթացքում նիստ չի գումարել, և սպասում ենք հայեցակարգի հաստատմանը»: Այն հարցին, թե Դուք անձամբ այժմ աշխատո՞ւմ եք փոփոխությունների տեքստի վրա, Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Այդ հարցին ևս ես չեմ կարող պատասխանել»»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս