«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններն ու Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիան ակտուալացրել են ընդդիմության խնդրի քննարկումները: Դաշտում առկա ընդդիմադիր ուժերը թեժ պայքար են մղում այդ տեղի համար, որը դրսեւորվեց անցած երկու օրերին խորհրդարանի դահլիճում, երբ ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացրած՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի վերաբերյալ օրենքի քննարկումը վերածվեց ընդդիմության ճգնաժամի քննարկմանը, եւ ոչ իշխանական մի շարք պատգամավորներ ՀԱԿ-ին մեղադրեցին նման ճգնաժամ ապրելու մեջ՝ կոչ անելով մաքրվել դաշտից: Ընդդիմադիր ասպարեզից ԲՀԿ-ի վտարումից հատկապես ոգեւորվել են ՕԵԿ-ականները, որոնք հույս ունեն մեկ անգամ եւս «գործուղվել» ընդդիմադիր դաշտ եւ իրենց ակտիվ կեցվածքով ու խորհրդարանական բուռն գործունեությամբ ցույց են տալիս, որ միշտ պատրաստ դիրքերում են: Երեկ զրուցեցինք ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: