Մահացել է գեներալ-մայոր Սերգեյ Մարտիրոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-մայոր Սերգեյ Սահակի Մարտիրոսյանը:
Սերգեյ Մարտիրոսյանը ծնվել է 1928թ. Երևան քաղաքում: 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 
1956-1991թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում` զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ: 1992թ.-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-թիկունքի պետ: 1994-1997թ.թ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ բարձրագույն բազմաբնույթ հրամանատարական զինվորական ուսումնարանի պետի (ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ) պետի պաշտոնը: 1997-2001թթ. ծառայել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպայի պաշտոնում: 2001թ.-ից ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահն էր:
Պարգևատրվել ԽՍՀՄ, ՀՀ պետական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով և շնորահակալագրերով:
Ամուսնացած էր, ուներ 2 երեխա:
Սերգեյ Սահակի Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին` ժամը 18.30-ին, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում (Կոնդ):
Հրաժեշտի արարողությունը` օգոստոսի 24-ին, ժամը 12.00-ից 13.30-ը, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` ժամը 14.00-ին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Սերգեյ Սահակի Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:




Լրահոս