ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի գործող քաղաքապետ Գարուն Միրզոյանը գալիք ՏԻՄ ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Տեղական իշխանիկները՝ ի դեմս Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, տեղեկացրել են Միրզոյանին, որ  իրենց հետ հույս չկապի, քանի որ ՀՀԿ-ն չի պատրաստվում սատարել Միրզոյանին: Փորձեցինք գործող քաղաքապետից ճշտել չառաջադրվելու պատճառները: Վերջինս միայն ասաց, որ ինքն անկուսակցական է եւ անջատեց լսափողը: Այս պահի դրությամբ, ըստ ԿԸՀ-ի, Ծաղկաձորում առաջադրված միակ թեկնածուն ՀՀԿ-ն ներկայացնող, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արթուր Հարությունյանն է: Հիշեցնենք, որ Գարուն Միրզոյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի «կադրը»:




Լրահոս