ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Մովսես գյուղը գտնվում է Երեւանից 221, իսկ մարզկենտրոնից 88 կմ հեռավորության վրա: Ադրբեջանի հետ ունի 27 կմ ընդհանուր սահման, իսկ օդային հեռավորությունը մոտ 350 մ է:  Սահմանին ամենամոտ գտնվող այս համայնքն ազերիների կողմից պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների: Արդյունքում՝ մյուս սահմանապահ գյուղերի նման Մովսեսն էլ է հայաթափվել: Պատերազմական գործողությունների եւ գյուղի «մեռած կյանքի» պատճառով երիտասարդությունը տարագիր է դարձել: Ըստ գյուղապետի՝ 15 տարվա ընթացքում 500 մարդ լքել է Մովսեսը: Համայնքում մնացել են տարեցները: Գյուղում այսօր ընդամենը 32 մանկահասակ երեխա կա: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում մովսեսցիները դժգոհեցին ԲՀԿ մարզային կառույցի ներկայացուցիչ Նինա Ադամյանից, որը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից գյուղին նվիրած տրակտորն օգտագործման է տալիս միայն ԲՀԿ-ական գյուղացիներին:




Լրահոս