Օգոստոսի 30-ին ավարտվեց ինքնաբացարկ հայտնելու ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 30-ի ժամը 18-ին ավարտվեց Արարատի, Արմավիրի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի մարզերի 380 համայնքներում սեպտեմբերի 9-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու ժամկետը:
“Փաստինֆո”-ն հայտնում է, որ օգոստոսի 30-ի կեսօրի դրությամբ, ԿԸՀ-ում առկա տվյալների համաձայն՝ 5 մարզերում համայնքների ղեկավարի պաշտոններում նախապես առաջադրված 950 թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել 218-ը, ավագանու անդամների 4251 թեկնածուներից` 166-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռիի 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում: Այդ թվում համայնքի ղեկավարի ընտրություններ են նախատեսված տվյալ մարզերի 18 քաղաքային համայնքներում: Մասնավորապես` քաղաքապետ են ընտրելու Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ եւ Դաստակերտ, Արարատի մարզի Վեդի եւ Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր եւ Էջմիածին, Շիրակի մարզի Գյումրի եւ Արթիկ, Լոռիի մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Թումանյան եւ Շամլուղ համայնքներում:




Լրահոս