Եմենում սխալմամբ սպանել են խաղաղ 14 բնակչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եմենի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 2-ին սխալմամբ կրակել են խաղաղ 14 բնակչի: Հարվածը հասցվել էր երկրի ռազմական ավիացիայի կողմից` Էլ Բեյդա նահանգի Ռադա քաղաքի  մոտ: Այն ուղղվել է ֆուրգոնի վրա, որի ուղեւորները խաղաղ քաղաքացիներ են եղել: Հարվածի պատճառ են դարձել հետախուզության սխալ տվյալները, ըստ որի`  տրանսպորտում եղել են “Ալ Կաիդայի” ահաբեկիչներ: Ըստ տեղի բնակիչների` զոհվածների շարքում հայտնաբերվել են 3  կանանց եւ երեխաների մարմիններ,-գրում է rbc-ն:
Հիշեցնենք, որ Եմենում “Ալ Կաիդայի”  գործունեությունն ակտիվացել է 2011 -ին նախագահ Աբդուլա Ալի Սալեհի հրաժարականից հետո:




Լրահոս