Մինչ հայերս տոգորված ազգային-հայրենասիրական գաղափարներով, ազգովի բողոքի ակցիա էինք անում քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի դեմ, հայհոյում էինք աշխարհի բոլոր լրատվամիջոցներին, ովքեր փորձում էին հերոսացնել Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին, կիրակի օրը «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել էր աշխարհով մեկ անարգանքի սյունին գամել Արցախի հերոս, գեներալ-մայոր Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադեւոսյանին: Իսկ պատճառն այն էր, որ Կոմանդոսը չէր կապել մեքենայի ամրագոտին: Ինչ խոսք, բոլորը հավասար են օրենքի առաջ, դա աներկբա է: Բայց արժե՞ր արդյոք ադրբեջանահունգարական գործարքի ֆոնին, հենց այդ օրով, մի փոքր զանցանքի համար պախարակել մեր օրերի հերոսին: Հարգելով մեր գործընկերների պրոֆեսիոնալիզմը, որի շնորհիվ արձանագրվել էր, թե ինչպես են մի շարք պետական բարձրաստիճան պաշտոնյաներ առանց ամրագոտու երթեւեկում, չենք կարող լռել: Կարծում ենք՝ չարժեր Կոմանդոսին հավասարեցնել մարտի 1-ի հանցագործությունները կոծկած Վահագն Հարությունյանի կամ Ճոյտի որդու հետ: Խոստովանենք՝ ամոթալի է. գոնե մենք մեզ պիտի հարգենք ու գնահատենք մերօրյա փոքրաթիվ հերոսներին:
ՄԵՆՔ ՄԵԶ ՉԵՆՔ ՀԱՐԳՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ