Եվրանեսթի համանախագահները` Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԱԺ-ում «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովից հետո համանախագահները հանդես եկան մամուլի ասուլիսով, որի ժամանակ ՀՀ-ԵՄ հարաբերությունների, վեհաժողովի մասին հարցերից զատ անդրադարձ եղավ Հայաստանի ներքաղաքական կյանքին,  մասնավորապես ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե համանախագահներն ի՞նչ կարծիք ունեն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու, Սերժ Սարգսյանի ճնշումների մասին, և որքանո՞վ է Ծառուկյանի հետ կատարվածը տեղավորվում ժողովրդավարության շրջանակներում:

Համանախագահ Հեյդի Հաուտալան ի պատասխան  հայտարարեց, որ իրենք այստեղ չեն, որ միջամտեն ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներին: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքական գործիչները պետք է հաշվետու լինեն իրենց քաղաքացիներին:

«Մենք չենք միջամտում: Բայց կարող եմ ասել, որ ես կարծում եմ՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը քաղաքական բոլոր հարցերից վեր են»,- իր հերթին ասաց ուկրաինացի համանախագահ Բորիս Տարասյուկը:




Լրահոս