Աշոտ Աղաբաբյանը Սերժ Սարգսյանին կներկայացնի այն իրավիճակը, որում հայտնվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ (Բուռնաշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում կատարված ստուգումների արդյունքում կազմված 60 մլն դրամ տուգանքի ակտը դատական կարգով բողոքարկել է: Աշոտ Աղաբաբյանը չբացառեց նաեւ, որ այս խնդրի հետ կապված առաջիկայում կփորձի հանդիպել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրան ներկայացնի այն իրավիճակը, որում ինքը հայտնվել է:

Աշոտ Աղաբաբյանը ժխտեց այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը կուսակիցներից վիրավորված է, դրա համար էլ բոյկոտել է խորհրդարանի աշխատանքները: Ըստ նրա՝ քառօրյայի օրերին ինքը հիվանդ է եղել: «Բուլետենի մեջ եմ եղել ու արդեն Ազգային ժողով ուղարկել եմ, թե ինչի համար եմ բացակայել նիստերից»,- ասաց պատգամավորը: Մնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ Աշոտ Աղաբաբյանի հարազատ քրոջ ամուսինը, այդ «բուլետենը» համարի հարգելի եւ նրան չզրկի պատգամավորական մանդատից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս