Ժառանգություն կուսակցությունը չի մասնակցի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցությունը դեմ է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացրած միջնորդությանը՝ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին և չի մասնակցի քվեարկությանը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: 
“Այստեղ իմ շատ հարգարժան հետևորդը՝ նախորդ արտգործնախարարը, պետք է իր պատասխանը տա արտաքին հարաբերությունների շատ հարցերում, բայց դա բնավ կապ չունի այսօրվա միջնորդագրի հետ: Այն քաղաքական է, նախընտրական է, և անհիմն է”,-ասաց նա:
“Կա՛մ պետք է բոլորը զրկվեն անձեռնմխելիությունից, կա՛մ՝ ոչ մեկը: Այսօրվա նախագահները, ԱԺ նախագահները, վարչապետները, պատգամավորները պետք է պատասխան տան կամ՝ ոչ մեկը”,- ավելացրեց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, գլխավոր դատախազը թող պատասխան տան իրենց չարաշահումների համար և հետո պատասխան պահանջեն Վարդան Օսկանյանից:




Լրահոս