Հրապարակ. Օսկանյանը վիրավորված է Գագիկ Ծառուկյանի բացակայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարդան Օսկանյանը երեկ “վճռական մենակ” էր, հասկանալիորեն` բավականին մտահոգ ու ահավոր անտրամադիր: Այդ մասին գրում է “Հրապարակ” թերթը։
“Մինչեւ նիստն սկսվելը նա միայնակ նստած էր իր սենյակում, միակ մարդը ԲՀԿ-ից, որ սրտացավ ելումուտ էր անում, Գուրգեն Արսենյանն էր: Հետո Օսկանյանն ինքը գնաց Արսենյանի վիպ-սենյակ, որտեղ վերջինիս հետ քննարկում էին “կողմ քվեարկողների” ցանկը. Արսենյանն ասում էր` այ, սա-սա-սա “կողմ” կքվեարկեն: Օսկանյանը լուռ էր:
Ըստ մեր աղբյուրների` նա վիրավորված է Գագիկ Ծառուկյանի բացակայության փաստից, որովհետեւ հասկանում է, որ քաղաքական անհրաժեշտության դեպքում իրեն կարող են եւ ձերբակալել, եւ միակ մարդը, ով կարող է դրան խոչընդոտել, անհրաժեշտ պահին իր կողքին չէ”,- գրում է “Հրապարակը”:




Լրահոս