Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23.35-ին, տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 25 կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքի համաձայն՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում “Միցուբիշի պաջերո” մակնիշի 98 ԼՕ 999 պետհամարանիշով ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 23-ամյա Գ. Հարությունյանը տեղում զոհվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր, 22-ամյա Ն. Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրի քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: