Սեպտեմբերին Ադրբեջանը 1185 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերին Ադրբեջանը 1185 անգամ խախտել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ հրադադարի ռեժիմը: Հայաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով, ադրբեջանական կողմը, այդ թվում, կիրառել է դիպուկահար զենք եւ 26 անգամ`խոշոր տրամաչափի զենք:
Անցյալ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրադադարի խախտման հետեւանքով մեկ հայ զինծառայող է զոհվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 1161 անգամ, հուլիսին` ավելի քան 1300 անգամ, հունիսին` 3750, մայիսին` 1300 անգամ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը անընդմեջ ձգտում է լարվածություն  պահել շփման գծում:




Լրահոս