ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ  տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հոկտեմբերի 3-5-ը անցկացվելիք հատուկ ծառայությունների, անվտանգության եւ իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվելու են ահաբեկչության, արմատականության եւ սեպարատիզմի  դեմ պայքարի ոլորտներում փոխհամագործակցության հարցեր: Առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա. պաշտոնյան մեկնել է խորհրդակցության: Բայց եթե երեւույթը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, հետաքրքիր իրավիճակ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նմանատիպ միջոցառման վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն տնօրենի մակարդակով մասնակցություն չի ունեցել: Բացի այդ, Օսկանյանի սկանդալային քրգործից եւ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունից հետո Գ. Հակոբյանի՝ Մոսկվա մեկնելը նշանակում է՝ «ամեն ինչ կարգին է», եւ ռուսամետ համարվող ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ կատարվածը մեր «մեծ եղբորը» չի զայրացրել:




Լրահոս