Այսօր կառավարության հերթական նիստին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Երևանի ճարտարագիտական համալսարանում լաբորատորիա ստեղծելու մասին օրենքի նախագիծ։ Նախարարը կարևորեց լաբորատորիայի հիմնումը, քանի որ դա լավ հնարավորություն է ուսանողներ-ձեռնարկատերեր համագործակցության համար:
ախագծին աջակցելու է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, որի պահուստային միջոցներից գումարներ կտրամադրվեն, գումար կտրամադրվի նաև մասնավոր ամերիկյան ընկերության կողմից, իսկ կառավարության մասնաբաժինը կլինի 7-8 տոկոս: Ծրագիրն իրականացնելու համար նախատեսված է օգտագործել 6.2 միլիոն դոլար։ Նախարարը նշեց նաև, որ այս ցանցի ներքո գործելու է շուրջ 30 լաբորատորիա: Կառավարությունը հավանություն տվեց նախագծին: