Նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալության ժամկետը լրանում է վաղը ժամը 17:00-ին, դրանից հետո նախաքննական մարմինը կորոշի` ինչ խափանման միջոց կիրառել: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը:
Իսկ ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը Armlur.am-ի հետ զրույցում նշել էր, թե Դատախազությունը մինչև այսօր ժամը 12:00-ն իրենց տեղեկացնելու էր` միջնորդությունն ուսումնասիրվել է, թե՞ ոչ:
ՀՀ Գլխավոր Դատախազության հանրային կապերից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ պատգամավորների միջնորդությունն ընդունվել է և օրենքով սահմանված կարգով կուսումնասիրվի: