Ես շատ լավ գիտեմ` ինչի համար եմ պարտավոր. Աղվան Հովսեփյանը հրաժարվեց պատասխանել հարցերին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հաղթանակի զբոսայգում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորեց Հաղթանակի 70-ամյակի առթիվ, սակայն հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել:

Ա. Հովսեփյանը չցանկացած խոսել իր և Գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանի հակամարտության մասին և միայն նշեց` եկել է այստեղ բոլորին շնորհավորելու: Լրագրողների դիտարկմանը` միգուցե ինչ-որ առիթով պատասխանի հարցերին, քանի որ իր ղեկավարած կառույցի վերաբերյալ հարցերը շատ են, Հովսեփյանը պատասխանեց. «Ե՞րբ չեմ պատասխանել ձեր հարցերին»: Բայց այսօր, Քննչական կոմիտեի նախագահի խոսքով, նման հարցերին պատասխանելու օրը չէ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութերում




Լրահոս