«Առավոտ»-ը գրում է. Գեներալներ Սեյրան Սարոյանը եւ Մանվել Գրիգորյանը երեկ՝ մայիսի 9-ին անդրադարձել էին Ժիրայր Սէֆիլյանին: Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ առանձնակի գումարտակ հաստիքին ծանոթ չէ: Իսկ Սեյրան Սարոյանը հայտարարել էր ՝ «Թո՛ղ իրան խելոք պահեր՝ ոչ մի բան չէր լինի»:
Անդրադառնալով գեներալների հայտարարություններին Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց. «Ինձ չի հետաքրքրում գեներալների կարծիքը, ինձ միշտ հետաքրքրել է մեր ժողովրդի կարծիքը: Ես կարծում եմ, եթե Արցախ գնաք եւ հարցնեք մեր զորամասի պատմության մասին շատերը մանրամասն կպատմեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում