Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ՀԷՑ-ում սխալ մենեջմենթի և կառավարման հետևանքով առաջացած վնասը որևէ բնակիչ չի վճարելու:
Նրա խոսքով, սակագնի փոփոխության համար այլ պատճառներ կան՝ սակավաջրությունը, էներգետիկ բալանսի չհամապատասխանությունը, ԱԷԿ-ի աշխատանքը, բնակլիմայական պայմանները:
Այն դիտարկմանը, թե քաղաքացին պետք է մարի այդ ընկերության պարտքը, Նազարյանը նշեց. «Ես նորից եմ կրկնում, «նեուժելի» պարզ չեմ խոսո՞ւմ, չկա տենց բան: Սակագինը երեք հիմնական պատճառներից է գալիս»:
Նա ընդգծեց, որ այսօրվա հայտերն իր կառույցի համար հիմք չեն, որ թանկացում լինի, մասնագիտական քննարկում կլինի: