Հրազդան ՔԿՀ-ում բանտարկյալն ի նշան բողոքի կարել է աչքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի անդամ Զարուհի Մեջլումյանը “Ֆեյսբուք” սոցիալական կայքում տարածել է բլոգեր Արման Սուլեյմանյանի նյութն այն մասին, որ այսօր “Հրազդան” ՔԿՀ-ում բանտարկյալ Հայկ Գալստյանը հայտարարել է հացադուլ՝ կարելով աչքերը:
“Պատճառը քրեակատարողական վարչության բարձրաստիճան աշխատակիցների վերաբերմունքն է: Ես իմ դիմումում մանրամասները չեմ ներկայացնում, ուղղակի մի բան եմ հասկանում, որ ՀՀ նախագահի կողմից կա ցուցում՝ հրատապ կերպով ինձ տեղափոխել “Նուբարաշենե ՔԿՀ”,– գրել է բանտարկյալը: 
“Սակայն այցելում են “Հրազդան” ՔԿՀ աշխատակիցներ և ժամկետ են դնում, որ երկու ամիս համբերեմ”,- նշել է նա՝ հավելելով, որ “դուրս է գալիս, որ Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը չի անցնում”: 
Հայտարարված հացադուլը բանտարկյալը չի դադարեցնի մինչև չտեղափոխվի “Նուբարաշեն” ՔԿՀ: Բանտարկյալը հրաժարվում է բոլոր տեսակի ընդունելություններից, ինչպես ՔԿՀ-ի աշխատակիցների, այնպես էլ Արդարադատության նախարարության կողմից, քանի որ երկու կառույցն էլ, ըստ նրա, “մեկ ձեռք են”: Հայկ Գալստյանը կընդունի միայն նախագահի կողմից կազմված հանձնախմբին:




Լրահոս