Մայիսի 30-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաքը, որի ժամանակ ելույթներ ունեցան ՀԽ անդամները: Armlur.am-ի հետ զրույցում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը իրենց հետագա անելիքների և հաջորդ հնարավոր հանրահավաքի հետ կապված նշեց, որ դեռ կքննարկեն իրենց գործողությունները:
Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մայիսի 30-ի հանրահավաքի հիմնական նպատակը իրավիճակի ներկայացումն էր, թե ինչ վիճակում է շարժումը ապրիլյան իրադարձություններից հետո: Չուքասզյանի խոսքով` հաջորդ հանրահավաքի օրը նախապես կհայտարարեն:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքը, որն անցավ առանց միջադեպերի: