ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդն իր տանն ուտելիք փնտրող արջ է հայտնաբերել: Վախենալով վայրի կենդանու հետ հանդիպումից՝ տղամարդը զանգահարել է ոստիկանություն:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները որոշում են կայացնում հանգստացնել կենդանուն:
Կատարվածից վախեցած արջը, սակայն ոչ թե գետին է ընկել, ինչպես ակնկալվում էր, այլ վազելով հասել է մինչ օվկիանոսն ու ցանկացել է լողալով փախչել, սակայն տրանկվիլիզատորը նրան պարալիզացրել է, և կենդանին սկսել է խեղդվել:
Պատահական անցորդ Ադամ Ուորվիկը չգիտեր, որ արջը գտնվում էր տրանկվիլիզատորի ազդեցության տակ: Սակայն հասկանում էր, որ եթե արջին ոչ մեկ օգնության չհասնի, նա պարզապես կխեղդվի:
Եվ նա ցատկում է ջուրը՝ նրան օգնության հասնելու համար: