Իրանին C-300 համակարգերի մատակարարումը շուտով կյանքի կկոչվի, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ:
Լավրովի խոսքերով՝ Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ զրույցի ժամանակ С-300-ի վերաբերյալ ոչ մի հարց չի քննարկվել:
«Մենք պարզապես փաստել ենք, որ մատակարարման նախապատրաստումն ընթանում է, այն շուտով կիրականացվի»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը: