Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում առկա սննդային թունավորման վերաբերյալ: Ըստ այդմ, հայտնաբերվել է 55 տուժած, որոնցից 51-ը Վահան գյուղից է, 4-ը` Ճամբարակից:
Նշենք, որ 55-ից 33-ն է հոսպիտալացված, որոնցից 3-ը` Ճամբարակում, 30-ը` Վահան գյուղում: Ամբուլատոր պայմաններում բուժում է ստանում 22 տուժած: Նոր տուժածներ հայտնաբերելու նպատակով բակային համայցերը շարունակվում են: Հիվանդների վիճակը մեծ մասամբ գնահատվում է միջին ծանրության:
Մասնագետները մշտական կապի մեջ են ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի հետ: ՀՀ ԱՆ ենթակայության և մարզային կառույցների մասնագետները տեղում վերահսկում են իրավիճակը: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ Առողջապահության նախարարի անմիջական հսկողությամբ: