Ինչպես հայտնի է` ժամը 20:00-ի դրությամբ Աբովյանում փակվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը:
Ընտրատեղամասերից ստացվող նախնական տեղեկությունների համաձայն, հիմնականում պայքարը ընթանում է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից սատարվող Վահագն Գևորգյանի և Արթուր Հարությունյանի` Պալաչի միջև: Սակայն առավելությունը, այնուամենայնիվ, Վահագն Գևորգյանի կողմն է:
Հավելենք, որ այսօր Աբովյանում շատ մեծ ընտրախախտումներ չեն գրանցվել, սակայն լրագրողները, դիտորդները և վստահված անձինք գրանցել են դեպքեր, երբ ընտրողներին զանգվածաբար բերել են ընտրատեղամասեր, եղել են անձնագրերի և գրանցման հետ կապված խնդիրներ և նման այլ հարցեր: