Մրցակցից ավելի շատ շանսեր ունեինք և ավելի լավ խաղացինք. Լևոն Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումից (2:3) հետո Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կիսվել է խաղի շուրջ իր տպավորություններով:

«Պետք է ավելի ուշադիր լինեինք, որպեսզի այդքան հեշտ գոլեր բաց չթողեինք: Բայց ընդահնուր առմամբ մենք երևի մրցակցից ավելի շատ շանսեր ունեինք և ավելի լավ խաղացինք: Թվային առավելութուն ստանալով փորձեցինք ավելի շատ տիրել գնդակին, ինչը ստացվեց, սակայն պետք է փորձեինք մեկ գոլ էլ խփել», – նշեց նա:

Նրա խոսքով, վերջին անգամ մարզադաշտը լեփ-լեցուն էր եղել Մակեդոնիայի հետ մրցավեճում: «Հաճելի է նման մթնոլորտում խաղալը: Շատ շնորհակալ ենք այսօր մարզադաշտ եկած և մեզ աջակցած ֆուտբոլասերներին», հավելեց նա:




Լրահոս