Հայտնի ծնողների երեխաներ, որոնք իրենք արդեն աստղ են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի դստեր` Նորթ Ուեսթի 2-ամյակը:  Իր կյանքի այս շատ կարճ ժամանակահատվածում փոքրիկը հասցրել է դառնալ իսկական աստղ, և եթե այսպես շարունակվի, նա իր հեղինակությամբ ստվեր կգցի նույնիսկ հայրիկի ու մայրիկի վրա, գրում է  ELLE-ը` փոքրիկ հայուհու ծննդյան առթիվ ներկայացնելով ամենահայտնի երեխաներին:

Նորթ Ուեսթ

Alexander Wang - Front Row - Mercedes-Benz Fashion Week Fall 2015

 

Այս փոքրիկը, չնայած ընդամենը 2 տարեկան է, հասցրել է նկարահանվել ամենահեղինակավոր ամսագրերի համար, մասնակցել նորաձևության աշխարի ամենահայտնի ցուցադրություններին: Փոքրիկ ոճով բացի հիանալուց,  այն նաև կրկնօրինակում են իրենց փոքրիկներին նորաձև հագցնելու ցանկություն ունեցողները, իսկ Քիմը իր դստեր ոճը համարում է «հասարակ և շքեղ»: Նրա հագուստի առանձնահատուկ գիծը սև գույնը, որը երեխային հենց առանձնահատուկ է դարձնում:

Դևիդ Բեքհեմի և Վիկտորիա Բեքհեմի երեխաները

2

 

Բրուկլինը, Ռոմեոն, Քրուզ և Հարպերը արդեն որպես անհատ աստղեր են: Նրանք արդեն պրոֆեսիոնալ մոդելներ են, դեռահասների կուռքեր և կրկնօրինակումների օբյեկտ: Նրանցից ամենամեծը` Բրուկլինը, 16 տարեկանում արդեն պայմանագիր ունի Burberry-ի հետ: Այսքանով հանդերձ, նրանց ծնողները երես չեն տալիս երեխաներին` թույլ տալով մեծանալ ինքնուրույն:

3

Արքայազն Ջորջ

4

Աշխարհի ամենահայտնի երեխայի տիտղոսը վստահորեն կրում է բրիտանական արքայազնը, նրա սակավաթիվ լուսանկարները միանգամից տարածվում են ամբողջ աշխարհով: Ջորջի կրած բոլոր զգեստների նմանակումները հաջորդ օրը միանգամից անհետանում են բոլոր խանութներից:

Բլյու Այվի Քարտեր

 

 

5

 

Ջեյ Զիի և Բեյոնսեի դուստրը ունի ամեն ինչ` բառի բուն իմաստով` անհատական ոճաբան, անձնական կայք, Ռիաննայի հաճոյախոսությունները և այլն: Ծնվելուց ընդամենը 1 շաբաթ անց` նրա լացի ձայնով հոր երգը Billboard Chart-ում նվաճեց 74-րդ հորիզոնականը: Իրական արքայադստեր համար պակասում է միայն թագն ու կառքը:

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի երեխաները

6

 

Դերասանների մեծաքանակ ընտանիքը իսկական ընդօրինակման և համերաշխ ընտանիքի օրինակ է: Նրանք միասին ճանապարհորդում են ամբողջ աշխարհում, չեն վախենում պապարացիներից` ցուցադրելով իրենց ջերմությունն ու սերը միմյանց նկատմամբ: Բրեդ Փիթը պարբերաբար կրկնում է, որ երեխաներին խիստ դաստիարակություն է տալիս` նրանց մեջ աշխարհի նկատմամբ սեր ներդնելով:

Ջեյդեն և Ուիլլոու Սմիթ

7

Ուիլ Սմիթը, ով մեծացել է զինվորականի ընտանիքում, չի թաքցնում, որ երեխաների դաստիարակության հարցում նաև ուժը դեր ունի: Սակայն նայելով նրա երեխաներին` հատկապես աղջկան, ով արդեն իր 15 տարեկանում հասցրել է դառնալ հայտնի երգչուհի, ծնողներին անընդհատ ամաչելու առիթ է տալիս` մեկ ամբողջությամբ կմերկանա` նկարները տարածելով համացանցում, մեկ կսափրի մազերը:

 




Լրահոս