Ամառային ապուրներ, որոնք կհագեցնեն ծարավը. թոփ 5 բաղադրատոմսեր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանց  մածնաբրդոշի և այլ սառը ապուրների հնարավոր չէ դիմակայել ամառվա տապին:  Սառն ապուրներն ամենալավ միջոցն են` ծարավը հագեցնելու համար: Otpadus.com-ը ներկայացրել է ապուրների բաղադրատոմսեր, որոնք ամռանը կհագեցնեն քաղցն ու ծարավը:

1. Մածնաբրդոշ կեֆիրով և հանքային ջրով

1

Անհրաժեշտ պարագաները:  4 միջին կարտոֆիլ, 4 ձու, 5 վարունգ, 150 գ. սալյամի, 220 գ բողկ, 2 գլուխ սխտոր, մեկ փունջ սամիթ, 1 լիտր կեֆիր, 900 մլ հանքային ջուր, աղ, քացախ և թթվասեր` մատուցման համար:

Պատրաստման եղանակը:  Եփել կարտոֆիլը, մաքրել և կտրատել ոչ մեծ չափսերով: Ձուն խաշել, մաքրել և քերել: Վարունգը կտրատել մանր, իսկ մեկ վարունգ և բողկ քերել: Սալյամին կտրատել  ոչ մեծ մաս մասերի, սոխը մանրացնել, մի մասին աղ ավելացնել և խառնել: Բոլոր պարագաները լցնել կաթսայի մեջ, ավելացնել սառը կեֆիրը և սառը հանքային ջուրը, աղ ավելացնել և քացախ` ըստ ցանկությանև խառնել:

2. Մածնաբրդոշ կվասով

2

Անհրաժեշտ պարագաները: 300 գ կանաչ սոխ, 4-5 ձու, 05 թեյի գդալ մանանեխ, 1.5 լ կվաս, 500 գ վարունգ, 300 գ երշիկ կամ եփված միս, 300 գ կարտոֆիլ, 1 թեյի գդալ ծովաբողկ, 100 գ սամիթ, լիմոնի հյութ, սխտոր և մաղադանոս` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը: Ձուն և կարտոֆիլը խաշել, սառեցնել: Կանաչ սոխը կտրատել, եփած ձվից հանել դեղնուցը և խառնել սոխին և ավելացնել մանանեխ: Այնուհեև բոլորը խառնել այնքան, որ սոխը դառնա փափուկ իսկ մանանեխն ու դեղնուցը դառնան միասեձ զանգված և ապա այդ ամենին խառնել կվաս:  Կտրատել և մածնաբրդոշին ավելացնել նաև սամիթ:  Ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև սխտոր և մաղադանող: Այնուհետև մաքրել եփված կարտոֆիլը, կտրատել և ավելացնել զանգվածին, վարունգը ևս: Մնացած սպիտակուցը և երշիկը կտրատել խորանարդաձև: Բոլոր պարագաներն ավելացնել մածնաբրդոշին և ավելացնել լիմոնի հյութ: Աղն ավելացնել ըստ ճաշակի, ծովաբողկը ևս, իսկ մատուցելուց առաջ այն պահել սառնարանում:

Գասպաչո

3

Անհրաժեշտ պարագաները: 5-6 հատ հասած, միջին չափսի լոլիկ, 2 միջին չափսի, քաղցր պղպեղ, 2 պճեղ սխտոր, մի քանի կտոր չորացած սպիտակ հաց, 2 բաժակ տոմատի հյութ, 2 ճաշի գդալ քացախ, 2 ճաշի գդալ ձեթ, կես վարունգ, 1 սոխ, մաղադանոս, աղ և պղպեղ` ըստ ճաշակի, 3 կաթիլ տաբասկո սոուս և սառույց:

Պատրաստման եղանակը: մթերքները լվանալ հոսող ջրի ներքո, մաքրել լոլիկը, հանել կեղևը և սերմերը: Բոլոր բաղադրամասերը, բացի լոլիկից, մանրացնել բլենդերի օգնությամբ: Լոլիկները քերել քերիչով, ավելացնել խառնուրդին, խառնել գդալով և մատուցել սառույցով:

Ճակնդեղով ապուր` կեֆիրով

4

Անհրաժեշտ պարագաները: 350 գրամ վարունգ, 1 լիտր կեֆիր, 30 գրամ կանաչ սոխ, 350 գրամ ճակնդեղ, 30 գրամ սամիթ, 2 պճեղ սխտոր, աղ և բիբար` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը: Խոշոր քերիչով անցկացնել վարունգը: Ճակնդեղը կեղևազրկել և անցկացնել մանր քերիչով: Վարունգն ու ճակնդեղը լցնել կաթսայի մեջ, ավելացնել կեֆիր և մանր կտրատված կանաչեղենը: Ավելացնել աղն ու մանր կտրատված սխտորը: Լավ խառնել, ավելացնել սառը ջուր և մատուցելից զարդարել կանաչիով:

Վարունգով սառը ապուր

5

Անհրաժեշտ պարագաները:  600 մլ կեֆիր, 2 վարունգ, 4 հատ բողկ, 1 գլուխ սխտոր, թարմ կանաչի, շաքարավազ, աղ և պղպեղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը: Բոլոր մթերքներն ու կանաչին լվանալ: Վարունգն ու բողկը մանր կտրատել կամ անցկացնել քերիչով: Սխտորն ու կանաչին մանրացնել, այդ ամենի վրա ավելացնել կեֆիր, շաքարավազ, աղ և խառնել: Մատուցել կարմրացրած հացով:




Լրահոս