ՉԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած գրքի շուրջ բարձրացված աղմուկը ստիպել է Մինասյանին անկեղծանալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Է. Մինասյանն իր շրջապատում բողոքել է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն եւ նրա հայրը` Հրաչյա Սիմոնյանն են ուղղորդել, որ գիրքը նման ուղղվածություն ունենա: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել Արամ Սիմոնյանից, որը բարկացավ. «Ես ոչ մի այդպիսի հիմար բաների չեմ պատասխանի, քանի որ դրանք հիմար հարցեր են: Մեր լրատվական բաժինը տարածել է մեր կարծիքը, եւ այլ բան չունեմ ավելացնելու»: Սիմոնյանը խնդրեց այդ հարցով այլեւս իրեն չանհանգստացնել:




Լրահոս