ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հայտնվել են ուշագրավ սկանդալի մեջ: Բանն այն է, որ Եվրոպական բանկը ժամանակին մոտ 35 մլն դոլար վարկ է հատկացրել Երեւանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բարեկարգման համար: Հատկացվել է գումարի կեսը՝ մոտ 15 մլն դոլարը: Սակայն որոշ ժամանակ անց Եվրոպական բանկը պարզել է, որ գումարները չեն ծախսվում ըստ հաստատված նախագծի. մասնավորապես Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում պետք է կառուցվեր մետրոյի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքը: Սակայն նույն վայրում կաթողիկոսի նստավայրի կառուցման պատճառով դա չեղյալ է հայտարարվել: Արդյունքում՝ հիմա Եվրոպական բանկը չի ցանկանում գումարի հաջորդ մասը տրամադրել: Մետրոպոլիտենի ղեկավարությունից մեկնաբանություններ ստանալու մեր փորձերն անցան ապարդյուն:




Լրահոս