Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչական բաժնի պետ Գեւորգ Սիմոնյանի եւ Արարատի մարզի դատախազության դատախազ Սեւակ Արսենյանի միջեւ վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս օրերին Սիմոնյանը մուգ ապակե ակնոց է կրում կապտուկները թաքցնելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. «Այո՛, միջադեպը տեղի է ունեցել դատախազի աշխատասենյակում: Սրվածություն է եղել»: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնենք, որ քննչականի ծեծված պետը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի դստեր ամուսինն է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ