Կառավարությունը այդքան ֆինանսական միջոցներ չունի, որ «Նաիրիտ»-ը լուծարի. դա մեզ ձեռք չի տալիս. Երվանդ Զախարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրեց «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված ընդհանուր իրավիճակը, գործարանի ունեցած պարտքերը և այլն:

Նախարարը ներկայացրեց այսքան տարիների ընթացքում գործարանի  կուտակած պարտքերը, վնասով աշխատելու պատճառները, աշխատակիցների կրճատումը և այլն:

«Այսօր գործարանը կամ պիտի վերագործրակվի կամ պիտի լուծարվի, որը կապված կլինի լուրջ ֆինանսական ծախսերի և բնապահպանական ծախսերի հետ: Դա շարքային ֆաբրիկա չէ, որ լուծարման հետ կապված այսօր որոշում կայացվի և վաղը սկսվի լուծարումը:

Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության սննկացումը, որովհետև դա բերելու է մեծ ֆինանսական խնդիրների` կապված անվտանգության և այլնի հետ: Այն կարծիքը, որը շրջանառվում է, թե իբր Կառավարությունը գործարանը տանում է լուծարման, ես պատասխանատու հայտարարում եմ՝ դա այդպես չէ: Մենք ամեն ինչ արել և անում ենք, որ գործարանը վերագործարկվի:  ՀՀ Կառվարությունը դիմեց Համաշխարհային բանկին, որն իր միջոցների հաշվին պատվիրեց ընդհանուր աուդիտ: Արդյունքները հայտնի են, առաջարկները ևս»,- մանրամասնեց նախարար Զախարյանը:




Լրահոս