Հագուստի տարբերանշաններ, որոնք միայն զարմանք են առաջացնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ քչերն են ուշադրություն դարձնում, թե ինչ է գրված լինում հագուստի տարբերանշանի վրա:

Այդ պատճառով Adme.ru-ն որոշել է կիսվել ամենաօրիգինալ գրություններով, որոնք ապացուցում են` արտադրողները ևս հումորի զգացումով են օժտված:

 

– Այս շապիկները փորձարկվել են կենդանիների վրա, սակայն չափսերով չեն համապատասխանել.

1

 

– Տպավորիչ է, որ դուք առհասարակ գտաք այս պիտակը.

2

 

– Կամ էլ տո´ւր մայրիկիդ, նա գիտի, թե ինչ անել այս ամենի հետ.

3

 

– Լավ արդյունքի համար. լվանալ սառը ջրով: Չորացնել ցածր ջերմաստիճանի տակ: Չհարթեցնել նկարը: Վատ արդյունքի համար. իրը կապելով մեքենային, այն քաշել մարգագետինների վրայով: Չորացնել մեքենայի կապոտի վրա:

4

 

– 100 տոկոս բամբակ: Լվանալ սառը ջրով: Երբեք չի լինում այնքան շոգ, որ պետք լինի հանել շապիկը: Մի´ եղիր այդպիսի տղա:

5

 

– Միշտ հագի´ր ինձ առաջին ժամադրությունների ժամանակ: Դու հիանալի տեսք կունենաս:

6

 

– Հանգստացի´ր, լիցքաթափվի´ր: Կե´ր, խմի´ր և ուրախացի´ր: Դիետա մի´ պահիր, ժպտա´:

7

 

– 80 տոկոս բամբակ, 10 տոկոս պոլիեսթեր: Խնամքի կանոնները գրված են հակառակ կողմում: Արված է Չինաստանում: Իմ ատամը ցավում է:

8

 

– 100 տոկոս բամբակ: Լվանալ տաք ջրով` շրջելով հակառակ կողմ: Օգտագործել առանց քլորի սպիտակեցնող հեղուկ: Չհարդուկել, չօգտագործել քիմիական նյութեր, չկերակրել կեսգիշերից հետո: Արված է Չինաստանում:

9

 

– Է´յ, եթե ես քեզ մոտ ժպիտ չեմ առաջացնում, ուրեմն քո դեմքի հետ ինչ-որ բան այն չէ: Դիմի´ր բժշկի կամ էլ հագի´ր ինձ տանը: Ինձ կարելի է լվանալ և չորացնել, բայց ես չեմ սիրում արդուկը, իսկ սպիտակեցնող հեղոկները լրիվ ինձ հունից հանում են: Ես 90 տոկոսով կազմված եմ բամբակից , արված եմ Մեքսիկայում` ԱՄՆ-ում արված նյութերով:

10

 

– Մուգ իրերից առանձին լվանալ: Լվացքից առաջ թարս շրջել: Չարդուկել նկարը, չսպիտակեցնել, չչորացնել լվացքի մեքենայում: Արված է երկրի վրա:

11

– Լվանալ, երբ կեղտոտվում է.

12

– Լվանալ սառը ջրում, օգտագործել «նուրբ լվացք» ռեժիմը, չարդուկել, քիմիական նյութեր չօգտագործել, չհագնել սումո պարապելիս:

13

 

– Լվանալ սառը ջրում: Չչորացնել լվացքի մեքենայում: Չարդուկել նկարը:

14




Լրահոս