Տիգրան Խաչատրյանին ստորագրությամբ ազատ արձակելու համար 5 մլն. դրամ գրավի առաջարկ է արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրչյանի որդու` Տիգրան Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան` այն գրավով փոխարինելու առաջարկով: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց Տ. Խաչատրյանի պաշտռպան Արմեն Մելքոնյանը: Վերջինիս փոխանցմամբ գրավի առաջարկը եղել է 5 մլն դրամ: Պաշտպանը հայտնեց նաև, որ դատի օրը դեռևս նշանակված չէ. «Տիգրան Խաչատրյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա»,- վստահ է փաստաբանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանն այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ բուժ մասում:

 




Լրահոս