Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր` կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն էր արել երեք նախարարի` ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար: Նկատողություն ստացած նախարարների թվում էր նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Լրագրողների հետ զրույցում վերջինս նշեց, որ ընդունում է իր մեղքը և տեղին է համարում վարչապետի նախատինքը:
«Պայմանավորվածություն կար. այո´, խախտել ենք: Սա սպորտային ուղի ա: Մենք խախտել ենք: Կան հարցեր, որ չպետք է հրապարակվեն, բայց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հրապարակվել են ուղղակի սպորտի զարգացման հետ կապված հարցերը»,-կարճ պատասխանեց նա: