Մեյվեզերը բացատրել է, թե ինչու է մենամարտում բոլորին պարտված բռնցքամարտիկի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը սեպտեմբերի 12-ին կմենամարտի Անդրե Բերտոյի հետ, այն մարզիկի, ով արդեն պարտվել է Մեյվեզերի նախորդ մրցակիցներին` Ռոբերտ Գորերոյին և Վիկտոր Օրտիսին:

Հասարակությունը սկսեց քննադատել Մեյվեզերին, հենց հայտնի դարձավ մենամարտի մասին. շատերը կարծում են, որ նա չպետք է մենամարտեր նման ցածրակարգ բռնցքամարտիկի հետ:

Սակայն Ֆլոյդն իր պատճառներն ուներ: Boxingscene-ի հետ զրույցում նա ասել է. «Այն մարդը, ով դժվարին մենամարտերի է մասնակցում, ունի դրա նախադրյալները: Բերտոն արագաշարժ է, ունի ամուր ձեռքեր, 100 տոկոսով նվիրված է ռինգին:

Ես չէի կարող չնկատել այդ տղային: Նա ինձ նման նվիրվել է այս մարզաձևին, անգամ ցանկանում է ինձ գահընկեց անել»:




Լրահոս