Մագադանի մարզային հիվանդանոցում՝ իր աշխատավայրում, սպանվել է ուռոլոգիական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Տրետյակովը, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահելի անձնանց ցուցակում է, ասվում է բուժհաստատության կայքում, փոխանցում է Lifenews-ը:
Մարդասպանի ինքնությունը դեռևս չի պարզվել:
«Ենթադրաբար դա տղամարդն է, ում անշնչացած մարմինը հայտնաբերվել է գնդակահարված բժշկի դիի կողքին»,- պարզաբանել են հիվանդանոցից:
Lifenews-ի տեղեկությունների համաձայն՝ Տրետյակովի վրա հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամով գիշերը 3-ին: Անհայտ անձը մտել է բժշկի կաբինետ ու կրակել նրա վրա, ենթադրաբար, որսորդական հրացանից, ինչից հետո ինքնասպան է եղել: